Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               

Դասը վարում են համաշխարհային կինոարվեստի վարպետները

Դասը վարում են համաշխարհային կինոարվեստի վարպետները
01.07.2008 | 00:00

Կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ փառատոնի բացումից օրեր առաջ պատասխանում է «Իրավունք de facto»-ի հարցերին։
-Պարոն Ստամբոլցյան, փառատոնը ֆինանսական ի՞նչ վիճակում է։ Պետական աջակցությունը որքա՞ն է, և ի՞նչ մոտեցում են հանդես բերում գործարարները։
-Պահպանվում է պետական հովանավորությունը 50 մլն դրամի չափով։ Սա, կարծում եմ, բավարար է, քանզի մենք շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն ենք։ Ավելին ակնկալել, թերևս անհամեստ կլիներ մեր կողմից։ Նաև իրենց մասնակցությունն են բերում հովանավորները։ Գլխավոր հովանավորը «ՎիվաՍել» ընկերությունն է, մյուսների անունը դժվարանում եմ տալ, ցանկը բավական ստվար է։ Կարծում եմ՝ եթե մեկենասության մասին օրենք ընդունվի, և բավարար պայմաններ ապահովվեն, հովանավորների մասնակցությունը շատ ավելին կլինի։ Հովանավորներից շատերը վաղուց են մեզ հետ աշխատում, և ուրախալի է, որ կան նոր կազմակերպություններ։
-Հիշենք համաշխարհային մեծության դեմքերին, որոնք մասնակցելու են «Ոսկե ծիրանին»։
-Պատվավոր հյուրերի ցանկում առաջին հերթին պետք է նշել աշխարհահռչակ ռեժիսոր, գերմանացի Վիմ Վենդերսին, ով ֆիլմեր է նկարում աշխարհով մեկ և եվրոպական կինոակադեմիայի նախագահն է։ Նա համաձայնել է մեր երիտասարդ ստեղծագործողների համար վարպետության դաս անցկացնել։ Ֆրանսիայից շատ ուշագրավ ռեժիսոր Կատրին Բրեյան է ժամանելու, որի ֆիլմերը ևս կցուցադրվեն։ Նա էլ վարպետության դասեր կանցկացնի։ Միաժամանակ կցուցադրվեն Վ. Վենդերսի ֆիլմերը։ Վարպետության դասերը չափազանց կարևոր են հատկապես երիտասարդության համար, նրանք պետք է գնահատեն իրենց, ծանոթանան համաշխարհային կինոաշխարհի արդի պահանջներին։ Այլ կերպ ասած՝ դուրս գան անլիարժեքության կոմպլեքսից և չտառապեն գավառական սնապարծությամբ։
Կինոփառատոնի ժյուրիում շատ անվանի ռեժիսորներ կան։ Մասնավորապես իրանցի Դարքուշ Մերջահին, ով խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է, ավստրիացի ՈՒլրիխ Զայդելը, ով անցյալ փառատոնում խաղարկային ֆիլմերի գլխավոր մրցանակը շահեց։ ժամանելու է Գորան Պասկալևիչը, ով ևս վարպետության դաս է վարելու։ Նա, ի դեպ, պահանջեց, որ իր դասի համար ապահովվի առնվազն չորս ժամ։ Մի բան, որ և՛ ուրախալի է, և՛ պարտավորեցնող։
-Ո՞րն է նորն այս փառատոնում։
-Անտոնիոնիի հիշատակին նվիրված հատուկ ծրագիր է առաջարկվելու կինոսիրող հանրությանը՝ նրա այրու մասնակցությամբ։ Միաժամանակ «Ոսկե ծիրանը» առավել մատչելի դարձնելու նպատակով կինոտոմսերի արժեքը 1500 դրամից հասցվել է 300 դրամի։ Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և «Նարեկացի» արվեստի միությունում։

Վ. Ա.

Դիտվել է՝ 4328

Մեկնաբանություններ